Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

«Հայաստան» նախաձեռնության համաժողովը փորձելու էր կարևորագույն ուղերձ հղել հայությանն ու մարդկությանը»

«Հայաստան» նախաձեռնության համաժողովը փորձելու էր  կարևորագույն ուղերձ հղել  հայությանն ու մարդկությանը»
02.10.2015 | 00:38

Սեպտեմբերի 25-ին «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը հրավիրել էր համաժողով ՀՀ կառավարության նիստերի դահլիճում։ Անհասկանալի պատճառաբանությամբ կառավարությունը մերժեց համաժողովի անցկացումը։ Խնդրի շուրջ որոշակի պարզաբանումներ ստանալու համար երեկ «Իրատեսի» մամլո սրահում հրավիրվեց ասուլիս, հրավիրյալն էր «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության ներկայացուցիչ, քաղաքագետ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։ Նա անդրադարձավ այն համաշխարհային հակահամակարգին, որը Վենետիկի հայտնի հանձնաժողովի դեմքով հակամարդկայնություն է սերմանում աշխարհի բոլոր ժողովուրդների հոգում, ի մասնավորի նաև Հայաստանում։ Ըստ նրա, ավերածության բոլոր ձևերն ու մեթոդները իրագործելով, Վենետիկի հանձնաժողովն արդեն անցել է մարդկության ոչնչացմանը օրենսդրական եղանակներով, Հայաստանի պարագայում ներկա սահմանադրական փոփոխություններով։ Ինչին էլ դեմ հանդես գալով «Հայաստան» նախաձեռնությունը իր հերթին պիտի հանդես գար հիմնարար հայտարարություններով։
Պարոն Մանուչարյանն իրազեկեց, որ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը կամենում է ՀՀ իշխանությունների հետ խոսել անցումային լեզվով, որպեսզի իշխանություններն ու ժողովուրդը մոբիլիզացնեն բոլոր ուժերը ահագնացող մարտահրավերներին դիմակայելու համար։ Սակայն մեր իշխանությունները ցանկացած գնով խուսափում են երկխոսությունից, շարունակելով հնազանդորեն սպասարկել Վենետիկի տխրահռչակ, ողջ աշխարհում և Հայաստանում ապականություն սերմանող հանձնաժողովի, ավելի լայն նշանակությամբ՝ համաշխարհային հակահամակարգի շահերը։ Այնինչ այսօր սանձազերծվել է խոշորագույն ցեղասպանություն համաշխարհային մարդկության դեմ, և Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի։ Հենց Հռոմի պապն այդ մասին հիշատակելով, ուղղակի ասաց, որ եթե ոչ հայերը, ապա էլ որ ժողովուրդը պետք է կանխի համաշխարհային ցեղասպանությունը։ Այսինքն, անգամ Վատիկանը սպասելիք ունի Հայաստանից և հայ ժողովրդից, սակայն ոչ մեր իշխանությունները։
Այնուհետև Աշոտ Մանուչարյանը նշեց, որ համաժողովում դիմումներ պետք է հղվեին ՀՀ բնակչությանը, աշխարհի հայությանը և համայն մարդկությանը։
Նա ավելացրեց նաև, որ ԻՊ-ն Հայաստանը վաղուց է համարում իր կողմից նվաճված տարածք և անգամ վաղօրոք Հայաստանում մուֆտի է նշանակել։ Իսկ Վենետիկի հանձնաժողովն իր դարն ապրել է և կործանման եզրին է։

(մանրամասները՝ տեսանյութում)


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տեսանյութ

Աշոտ Մանուչարյանը՝ «Իրատես» ակումբում
Դիտվել է՝ 240042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ